«ՄասնակցուՄԵՆՔ» սոցիալական ձեռնարկատիրության և ակտիվ քաղաքացիության ծրագիր – Պրակտիկա հյուրընկալելու հայտադիմում

Քաղաքացիական հասարակության կազմակերպություն կամ սոցիալական ձեռնարկատիրությո՞ւն եք։ Ցանկանու՞մ եք 2 շաբաթով ձեր գրասենյակում հյուրընկալել երիտասարդ աշխատակցի, ով կներգրավվի Ձեր կազմակերպության աշխատանքի մեջ, կօգնի և կաջակցի, միևնույն ժամանակ ստանալով մասնագիտական զարգացման հարցում աջակցություն ձեր կազմակերպության աշխատակիցների կողմից:

Եթե այո, ապա սա հենց այն հնարավորությունն է, որը փնտրում եք։

«Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ը «Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» ՀԿ-ի և «Կայուն զարգացման և ակտիվ քաղաքացիության ԷկոԼաբ հիմնադրամ»-ի հետ համատեղ իրականացնում է «ՄասնակցուՄԵՆՔ» սոցիալական ձեռնարկատիրության և ակտիվ քաղաքացիության ծրագիրը, որն ուղղված է ՀՀ մարզերում բնակվող երիտասարդների հմտությունների և կարողությունների զարգացմանը։

Ծրագրի թիրախային խումբը ՀՀ 10 մարզերի 25 քաղաքային և գյուղական համայնքներում բնակվող 18-28 տարեկան երիտասարդներն են, ովքեր հետաքրքրված են ակտիվ քաղաքացիության, համայնքային մասնակցության և ձեռնարկատիրության ոլորտներում կրթական և մասնագիտական պրակտիկայի հնարավորություններով:

Ծրագրի շրջանակներում դիմորդներից ընտրվելու են 60 մասնակիցներ, ովքեր մասնակցելու են մի շարք դասընթացների և հնարավորություն են ունենալու պրակտիկա անցնել քաղաքացիական հասարակության կազմակերպություններում կամ սոցիալական ձեռնարկություններում՝ դասընթացների ժամանակ ստացած գիտելիքները գործնականում կիրառելու և ամրապնդելու համար։

Դիմում-հայտը լրացնելու համար հետևե՛ք հետևյալ հղմանը՝ goo.gl/ThGEBY։
Պրակտիկայի տևողությունը՝ 2 շաբաթ։
Հայտադիմումների վերջնաժամկետը՝ 2018թ․ փետրվարի 19-ը։

Ծրագրի շրջանակներում 20 ընտրված կազմակերպությունների մեկական աշխատակից հնարավորություն կստանա անցնել մենթորության և քոուչինգի դասընթաց, որը հնարավորություն կտա նրանց դառնալ մենթորներ և քոուչներ «ՄասնակցուՄԵՆՔ» սոցիալական ձեռնարկատիրության և ակտիվ քաղաքացիության ծրագրի 60 մասնակիցների համար՝ մասնագիտական պրակտիկայի ընթացքում։


«ՄասնակցուՄԵՆՔ» սոցիալական ձեռնարկատիրության և ակտիվ քաղաքացիության ծրագիրն իրականացվում է «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ի կողմից «Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» ՀԿ-ի և «Կայուն զարգացման և ակտիվ քաղաքացիության ԷկոԼաբ հիմնադրամ»-ի հետ համատեղ։
Ծրագիրը համաֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից և իրականացվում է «Աջակցություն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կարողությունների հզորացմանը» ԵՄ կողմից ֆինանսավորվող ծրագրի փոքր դրամաշնորհային նախագծի շրջանակներում:

«ՄասնակցուՄԵՆՔ» սոցիալական ձեռնարկատիրության և ակտիվ քաղաքացիության ծրագիր – Մասնակիցների գրանցման հայտ

Ցանկանու՞մ ես իմանալ՝ ինչ է սոցիալական ձեռնարկատիրությունը և ակտիվ քաղաքացիությունը, ապա այս ծրագիրը հենց քեզ համար է։ Ավելին՝ ծրագիրը ստացած գիտելիքները գործնականում կիրառելու նոր հնարավորություն է։

«ՄասնակցուՄԵՆՔ» սոցիալական ձեռնարկատիրության և ակտիվ քաղաքացիության ծրագիրը խրախուսում է երիտասարդների կողմից սոցիալական ձեռնարկատիրությունների ստեղծումը և ակտիվ մասնակցությունը համայնքի կյանքին՝ դասընթացների, մասնագիտական պրակտիկաների և քննարկումների միջոցով։

Ծրագրին կարող են դիմել ՀՀ մարզերում բնակվող 18-ից 28 տարեկան երիտասարդները։ Ծրագրի շրջանակներում ընտրված մասնակիցները հնարավորություն են ունենալու մասնակցելու «Ակտիվ քաղաքացիություն» և «Սոցիալական ձեռնարկատիրություն» դպրոցներին, ինչպես նաև՝ անցնելու 2 շաբաթ տևողությամբ պրակտիկա հասարակական կազմակերպություններում կամ սոցիալական ձեռնարկատիրություններում։

Ստորև կարող ես տեսնել ծրագրի շրջանակներում կազմակերպվող դասընթացների ամսաթվերը՝

       Ակտիվ քաղաքացիության դպրոց

04.02 – 10.02.2018 /6օր տևողությամբ/ (հետևյալ մարզերի ներկայացուցիչների համար՝ Տավուշ, Գեղարքունիք, Վայոց ձոր, Սյունիք, Արարատ)/ վայր՝ ք.Դիլիջան
18.02 – 24.02.2018 /6օր տևողությամբ/ (հետևյալ մարզերի ներկայացուցիչների համար՝ Լոռի, Շիրակ, Արագածոտն, Կոտայք, Արմավիր) / վայր՝ ք. Վանաձոր

       Սոցիալական ձեռնարկատիրության դպրոց

04․03 – 09․03.2018 /5օր տևողությամբ/ (հետևյալ մարզերի ներկայացուցիչների համար՝ Տավուշ, Գեղարքունիք, Վայոց ձոր, Սյունիք, Արարատ) / վայր՝ ք.Դիլիջան
18.03 – 23.03.2018 /5օր տևողությամբ/ (հետևյալ մարզերի ներկայացուցիչների համար՝ Լոռի, Շիրակ, Արագածոտն, Կոտայք, Արմավիր) / վայր՝ ք. Վանաձոր

       2 շաբաթ տևողությամբ պրակտիկա

       Երիտասարդական ֆորում


Ծրագրի դիմում-հայտը լրացնելու համար հետևի՛ր հետևյալ հղմանը՝ goo.gl/T4GNs4
Հայտերի ընդունման վերջնաժամկետն է` 28/01/2018։

Ծրագրին մասնակցությունը ամբողջությամբ ԱՆՎՃԱՐ է։
Հարցերի դեպքում կարող եք գրել Աննա Թովմասյանին՝ հետևյալ էլեկտրոնային հասցեով՝ [email protected]

 


«ՄասնակցուՄԵՆՔ» սոցիալական ձեռնարկատիրության և ակտիվ քաղաքացիության ծրագիրն իրականացվում է «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ի կողմից «Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» ՀԿ-ի և «Կայուն զարգացման և ակտիվ քաղաքացիության ԷկոԼաբ հիմնադրամ»-ի հետ համատեղ։
Ծրագիրը համաֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից և իրականացվում է «Աջակցություն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կարողությունների հզորացմանը» ԵՄ կողմից ֆինանսավորվող ծրագրի փոքր դրամաշնորհային նախագծի շրջանակներում: