Դարձի՛ր կամավոր



Նոր կամավորների հավաքագրման ծրագիրն իրականացվում է ՀԱԵ-ի կողմից՝ խթանելու հայ երիտասարդների մասնակցությունը երիտասարդական ծրագրերում, ինչպես նաև համայնքի կյանքում: Կամավորները ներդնում են իրենց ժամանակը և մասնագիտական հմտությունները՝ ի շահ կազմակերպության ու համայնքի՝ միևնույն ժամանակ զարգացնելով իրենց անձնային և մասնագիտական հմտությունները:

Հայտադիմումների ընդունման կարգ

Եթե որոշել եք դիմել կամավորների հավաքագրման ծրագրին, հետևե՛ք ստորև նշված հրահանգներին և համոզվե՛ք, որ բարեհաջող եք լրացրել հայտադիմումը։ Հայտադիմումների ընդունման վերջնաժամկետն է սեպտեմբերի 10-ը, 2018 թվական։
Հայտադիմումը լրացնելու համար հետևե՛ք հետևյալ հղմանը՝ https://goo.gl/2wvc7y։

Կամավորական շրջանը տևում է 6 ամիս՝ սեպտեմբերից փետրվար։
Նախընտրական փուլն անցած թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի։

Քայլ 1՝ ծանոթացե՛ք պահանջներին,
Քայլ 2՝ ընտրե՛ք՝ ՀԱԵ բաժիններից որում եք ցանկանում կամավորել,
Քայլ 3՝ լրացրե՛ք հայտադիմումը,
Քայլ 4՝ պատրաստվե՛ք հարցազրույցին։

Յուրաքանչյուր բաժինը բաղկացած է 15-20 կամավորներից։

Ստորև կարող եք ավելի մանրամասն ծանոթանալ ծրագրում ներգրավվելու պահանջներին ու պայմաններին և աշխատանքային խմբերի գործունեությանը։


Հանրային կապերի և հաղորդակցության բաժին

Ծրագրերի համակարգման բաժին

Ֆինանսական բաժին

Ինչքա՞ն ժամանակով է կամավորությունը:

Կամավորության նախնական փուլը նախատեսված է 6 ամսվա համար: Յուրաքանչյուր 6 ամիսը մեկ ՀԱԵ-ն սկսում է կամավորների հավաքագրման նոր փուլ: Այնուամենայնիվ, հնարավոր է նաև երկարաձգել կամավորական շրջանի ժամկետը, եթե կամավորը կրկին դիմում է, և նրա հայտադիմումը հաստատվում է կազմակերպության կողմից։

Որո՞նք են կամավորի իրավուքները և շահերը:
  • Կամավորներին տրվում է հնարավորություն՝ մասնակցելու միջազգային թրեյնինգներին, փոխանակման ծրագրերին, որոնց ծախսերը մեծամասամբ հոգում է կազմակերպությունը:
  • Միջազգային և տեղական ծրագրերի մասնակիցների հավաքագրման ժամանակ նախապատվությունը տրվում է կամավորներին:
  • Կամավորներին կարող է տրվել հավաստագիր կամավորական շրջանը ավարտելու վերջում, ինչպես նաև նրանք կարող են անհրաժեշտության դեպքում ստանալ անհատական երաշխավորագրեր։
  • Կամավորները կարող են օգտագործել կազմակերպության հնարավորություները, սարքավորումները և ռեսուրսներն իրենց սեփական և աշխատանքային աճի համար:
  • Կամավորները դառնում են ՀԱԵ մեծ ցանցի անդամ և ստեղծում են կապեր, որոնք օգտակար կլինեն աշխատանքային շուկա մուտք գործելիս:
Որո՞նք են կամավորների պարտականությունները։
  • Կամավորները պարտավոր են շաբաթական 2 ժամ տրամադրել խմբային հանդիպումներին, որոնք մեծամասամբ տեղի են ունենում կազմակերպության գրասենյակում։
  • Կամավորները պարտավոր են իրականացնել իրենց հանձնարարված առաջադրանքները պատշաճ կերպով և ժամկետներում, որոնք սահմանվում են խմբի ղեկավարի կողմից։
  • Կամավորները մասնակցում են շաբաթական խմբային հանդիպումներին և պետք է օգտագործեն կազմակերպության հնարավորություններն ու ռեսուրսները հավուր պատշաճի:

Կամավորների և ՀԱԵ-ի համագործակցությունը հիմնված է կամավորական համաձայնագրի վրա, որը ստորագրվում է կամավորության շրջանի առաջին օրը: Պայմանագիրը սահմանում է երկու կողմերի բոլոր իրավունքներն ու պարտականությունները:

Նոր կամավորների հավաքագրման ծրագրին դիմելու վերջնաժամկետը սեպտեմբեր 10-ն է։