Ամփոփելով 2025-ը
Մեր մասին
«Հայ առաջադեմ երիտասարդություն»-ը Հայաստանում գործող ակտիվ հասարակական կազմակերպություն է: Այն հիմնադրվել է 2009 թվականին մի խումբ համախոհ երիտասարդների կողմից՝ նպատակ ունենալով խթանել երիտասարդների մասնակցությունը որոշումների կայացման գործընթացներում և աջակցել երիտասարդներին զարգացնելու իրենց առաջնորդական հմտությունները։
Բովանդակությունը բեռնվում է...
Մեր ծրագրերը
15 տարի շարունակ մենք նվիրված ենք եղել որոշումների կայացման գործընթացներում երիտասարդների ներգրավվածության խթանմանը և տարբեր ծրագրերի միջոցով երիտասարդներին զարգացնելու իրենց առաջնորդական հմտությունները: Բացահայտեք մեր չորս ռազմավարական ուղղությունները ստորև։
Նվիրաբերել
ՀԱԵ-ում մենք հավատում ենք, որ երիտասարդների անհավատալի ուժը կարող է փոխել աշխարհը։ Երիտասարդների հզորացման մեր ծրագրերի միջոցով մենք ապահովում ենք նրանց այն գործիքներով, հմտություններով և հնարավորություններով, որոնք անհրաժեշտ են իրենց ողջ ներուժի բացահայտման և կիրառման համար:


Ալտերնատիվ երիտասարդական կենտրոն
«Ալտերնատիվ» երիտասարդական կենտրոնը գրավիչ և ներառական միջավայր է 15-ից 35 տարեկան դեռահասների և երիտասարդների համար: Գտնվելով Երևանում՝ այն երիտասարդներին, երիտասարդական կազմակերպություններին, խմբերին և նախաձեռնություններին անվճար առաջարկում է կենտրոնական, կահավորված և տեխնիկապես հագեցած տարածք՝ հանդիպելու, սովորելու, ներգրավվելու և պարզապես ժամանցի համար:
Միջոցառումները պետք է ուղղված լինեն երիտասարդների կարողությունների զարգացմանը, հնարավորությունների ընդլայնմանը, երիտասարդների գաղափարների իրականացմանը կամ բնապահպանական ծրագրերի իրականացմանը։



